Կիևի ռոք-երաժիշտներ՝ "Ревенко-бэнд"-ը և Չելյաբինսկից "Ариэль" և "Братья Енотовы" խմբերը միասին կնկարահանեն հակառազմական տեսահոլովակ "Спроси об этом у женщин, которые устали рожать солдат" երգի հիման վրա: Այս մասին հաղորդել են Չելյաբինսկի մարզի մշակույթի նախարարությունից:
Նկարահանումները սկսվում են այսօր՝ հուլիսի 29-ին, Պետերբուրգի ռեժիսորներից մեկի՝ Միխայիլ Վեքսելյայի գլխավորությամբ: Ռուսաստանի երաժիշտները իրենց մասը կկատարեն ուկրաիներեն լեզվով, իսկ "Ревенко-бэнд" խմբի անդամները կերգեն ռուսերեն լեզվով: Ընկերությունը եղբայրական ժողովրդի ընդգծելու են դեղին և կապույտ ժապավեններով կիթառի գրիֆի վրա:
«Երբ մենք Չելյաբինսկից հրավեր ստացանք ձայնագրել մի երգ, որում դատապարտվում է պատերազմը և բռնությունը, մենք միանգամից համաձայնվեցինք, ասում է "Ревенко-бэнд" խմբի անդամ՝ Ալեքսեյ Րեվենկոն: Ուկրաինայի արևելքում շատ մարդիկ են մահանում: Ինչպես կանխել այս մղձավանջը, ոչ-ոք չի կարող պատասխանել: Շատ տխուր է և ցավալի: Մենք պետք է ինչ-որ կերպ կանխենք այս բռնությունը»:
«Ես ինքս՝ ազգությամբ ուկրաինացի եմ, իսկ իմ հարազատներից շատերը ապրում են Կիևում: Ցավում եմ, որ մեր ժողովուրդներին ցանկանում են գժտեցնել, ասում է "Братьев Енотовых" խմբի անդամ Վադիմ Կրասյուկը: Իրականցնելով այսպիսի համտեղ նախագիծ, մենք ցանականում ենք ապացուցել բոլորին, որ ռոք-ն-ռոլլի գաղափարը կարող է մարդկանց միավորել: Արվեստը պետք է հաղթի պատերազմին»: