Հուլիսի 29-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ԱԳ նախարար, հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը: Նիստին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի, կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Երևանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Մատենադարանի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում քննարկվեց և հավանություն տրվեց Ազգային հանձնաժողովի նոր Կանոնադրությանն ու կազմին, անդրադարձ կատարվեց Հանձնաժողովի աշխատանքներին ու առաջիկա խնդիրներին ու անելիքներին: