Քիչ առաջ տեղեկացանք, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր եւ առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից, ՄՀՀ մամուլի պատասխանատու Լիլիա Ադունցի տարածած հայտարարությունից:
Տեղեկատվության վերաբերյալ YerevanNews.am-ը փորձեց կապ հաստատել ԱՆ ԴԱՀԿ-ի հետ, բայց ապարդյուն: Տեղեկատուներում և կայքում գրանցված բոլոր համարները չեն պատասխանում, թեժ գիծը զբաղված է, իսկ գանձումների բաժնի հեռախոսահամարները իսկական Բերմուդյան եռանկյունի են: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ նշված քաղաքային համարները կրում են ձևական բնույթ:
Ստեղծված իրավիճակում տուժում է քաղաքացին քանի, որ տուգանքների հարկադիր գանձումը այս օրերին դարձել է օրվա գերխնդիր և հերթերը ԴԱՀԿ-ում չեն վերջանում:
Փաստացի, պարզ տեղեկատվությունը, որը անհրաժեշտ քաղաքացուն ինչը հնարավոր է ստանալ հեռախոսով, քաղաքացին ստիպված է լինում աշխատանքից վերցնել թույլտվություն և գնալ ու սպասել հերթում՝ ակնկալելով հարցերի պատասխանները, իսկ լրատվամիջոցներին աշխատանքի թափանցիկության հասանելության մասին խոսք անգամ լինել չի կարող:
Հիշեցնենք, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակման հետ կապված դրական որոշումներից դեռ նորություն չկա: