«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վաղը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում տեղի կունենա շախմատի համաշխարհային 41-րդ Օլիմպիադայի բացման արարողությունը, իսկ հաջորդ օրը կայանալու են առաջին տուրի հանդիպումները: Շախմատային այս խոշոր մրցաշարի վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանին, ով հունիսի 22-ին սենսացիոն հաղթանակ էր տարել Հայաստան ժամանած շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ»: Ներկայացնենք զրույցից մի փոքր հատված.
- Չե՞ք ուզում մեր հավաքականի հետ գնալ Նորվեգիա, կանգնել Կառլսենի դեմ-դիմաց ու նրան հոգեբանորեն ճնշել:
- (Ծիծաղում է) Իհարկե կուզենամ, բայց նման առաջարկ չեմ ստացել:
- Դուք ինքներդ աոաջարկեք Ձեր ծառայությունները:
- Կմտածեմ:
- Կառլսենը Ձեզ պարտվելուց հետո հնարավո՞ր է հոգեբանական ճնշման տակ խաղա՝ Ձեզ հիշի ու վախենա:
- Միգուցե, դա հնարավոր է, որովհետև արդյունքում ես իր հետ խաղից հետո զգացի, որ Կառլսենը ուրախություն չդրսևորեց, երբ պարտվեց, տրամադրության անկում տեղի ունեցավ:
- Իսկապես, հնարավո՞ր է գնաք Տրոմսյո:
- Անկեղծ չեմ մտածել, միգուցե մեր այս խոսակցությունից հետո մտածեմ»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: