ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Մարտունիի ուղղությամբ, օգոստոսի 1-ին կանցկացվի մշտադիտարկում:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, նման տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն:

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Խրիստո Խրիստովը և Փիթեր Սվեդբերգը: