Ռոսպոտրեբնադզորը հրահանգել է ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստանի տարածք ուկրաիանական հյութերի ներմուծումը, այդ թվում նաև մանկական սննդի համար անհրաժեշտ:
Սանիտարային գրասենյակը բացատրում է իր քայլը նրանով, որ Ուկրաիանայի հյութերը չեն անցել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, չնայած՝ նրանց պիտակի վրա առկա է ապրանքների շրջանառությունը թույլատրող միասնական նշանը (ЕАС):
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Ռուսաստանը արգելել էր Ուկրաինայից կաթնամթերքի ու պահածոների ներկրումը:
Իսկ Ռուսական «Лукойл» կոնցերնը արդեն իսկ բանակցություններ է տանում ավստրիական ընկերություններից մեկի հետ, Ուկրաինայում գտնվող իր լցակայանների և նավթային բազաների վաճառքի համար:
Չի նշվում գործարքի ամբողջական արժեքը, սակայն խոսքը գնում է «Лукойл-Украина» ընկերության ամբողջովին վաճառելու մասին: Նշենք նաև, որ բացի «Лукойл»-ից, Ուկրաինայում գործում է նաև "Роснефть" ռուսական ընկերությունը: