Միջազգային չափանիշներով հագեցած բեմում սկսվեց պայքար` հանուն լավագույն պարողի: Եվ ահա եկել է պահը, երբ երկու լավագույն պարողներից մեկը պետք է հաղթի:
Լոլա Քարամյանն արդեն եզրափակիչ փուլում է և, երբ արդեն ամփոփում է իր անցած ուղին «Պարիր, թե կարող ես» նախագծի շրջանակում, խոստովանում է, որ շատ դժվարությունների միջով է անցել և ամեն ինչի հասել է միայն իր աշխատասիրության շնորհիվ:
«Ի սկզբանե իմ նպատակն է եղել հասնել ֆինալ ու ամեն ինչ արել եմ, բայց ֆինալում հայտնվելը իմ գագաթնակետը չի, ինձ համար դա միայն սկիզբ է համարվում: Ինձ համար կարևորը ոչ միայն մասնակցությունն է, այլ նաև հաղթելը: Չեմ սիրում, որ ասում ե մասնակցությունն արդեն հաղթանակ է, ոչ: Եթե մասնակցում եմ, ապա պետք է հաղթեմ, հակառակ դեպքում չեմ մասնակցի»,- ասում է Լոլան և ավելացնում, որ իր միակ ցանկությունն այս պահին շատ լավ ներկայանալն է:
Հիշեցնենք, որ նրա հերթական համարն է`03-ը: Եթե ուզում եք, որ Լոլան համարվի լավագույն պարողը, ապա պետք է շտապեք քվեարկել ուղարկելով նշված թիվը` 1005 կարճ համարին: Ինչպես նաև կարող եք քվեարկել shanttv.am կայքեջում :