«Հինգ գույն» կոչվող այս հիասքանչ լիճը գտնվում է չինական ազգային այգում, որը թարգմանվում է՝ «ինը գյուղերի արահետ»: Սա աշխարհի ամենագեղեցիկ և խորհրդավոր ջրամբարն է, որի հետազոտությունները մինչ այժմ գիտնականներին մտցրել են փոկուղու մեջ:
Լճի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ջուրը պարբերաբար փոխում է գույնը՝ դառնալով դեղին, կանաչ, երկնագույն, բայց հիմնականում այն ունենում է ամլաստե կապույտի երանգ:
Տարօրինակ է նաև այն, որ հարևան ջրամբարները երբեմն ցամաքում են, իսկ այս մեկը՝ ոչ: Բացի այդ, այն նաև չի սառցակալում ձմեռային ցրտերին: Ֆան Սիաո անունով գիտնականը արդեն երկար ժամանակ է ինչ ուսումնասիրում է բնության այս հրաշքը: Նա եկել է եզրակացության, որ լճի չսառցակալելու պատճառը նրա հատակում գտնվող տաք հոսանքներն են:
Լճի ջուրը այնքան մաքուր է, որ կարելի է տեսնել մինչև 40 մետր խորության հասնող հատակը: