Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող՝ 1992 թվ. ծնված Գարյաղդը Էլդար օղլու Ահմեդովը, ադրբեջանական կողմի վկայությամբ սպանվել է «հայկական գնդակից», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Աղդամի ուղղությամբ առաջնագծի հատվածում:

Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի զինծառայողը մարտական հետակետում խախտել է անվտանգության կանոնները, ինչի արդյունքում գնդակը նրան է դիպչել:

Հիշեցնենք, որ այսօր հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ, որը հետ մղելիս զոհվել է ՀՀ ԶՈւ երկու զինծառայող:

Նշենք, նաև, որ հայկական դիրքերի վրա հարձակման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում նույնիսկ խոսք չի գնում: