Ազատության հրապարակի հանրահավաքում այսօր ելույթ է ունեցել նաև «Ժողովրդական ուղի» կուսակցության ղեկավարի եղբայրը` Արթուր Գասպարյանը: Վերջինս իր խոսքում մասնավորապես անդրադարձել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և ասել է.«Մի դրա խելքին նայեք: Ասում է, թե 950 համայնքից Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է 70 համայնքներում: Ձեր արձանագրած թվերը պահեք ձեզ: Մենք գիտենք, թե Հովհաննիսյանը քանի համայնքերում է հաղթել: Եթե նույնիսկ 70 համայնքում է հաղթել, ապա Հովիկ, 70-րդ հարկից էլ ընկնես, գլուխդ ջարդվելու է»,-գրում է Հրապարակը: