Հուլիսի 31-ին կառավարությունը ընդունել է կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակով 2014 թվականի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքների կիրարկումն ապահովող վերջին ենթաօրենսդրական ակտերը:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, թե մասնավորապես, սահմանվել է մասնակցի կողմից հարկային մարմնին ներկայացվող` սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը: Կառավարության ընդունած որոշումներով տրված լուծումները ներկայում ծրագրավորվում են` համապատասխան հաշվետվություններն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կազմելու և հարկային մարմնին ներկայացնելու համար:
Մասնակցի կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության (դիմումի) ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա կլինեն օգոստոսի 15-ից: Այսինքն, մասնակիցները և գործատուները հնարավորություն կունենան սահմանված ժամկետներում` մինչև ս.թ. օգոստոսի 20-ը, էլեկտրոնային եղանակով ներկայացնել համապատասխան դիմումը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի հաշվարկը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					