Արդեն հրապարակվել է ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցիների ամբողջական ցուցակը: Համաձայն Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկության սպանվածների մեջ են՝
1977թ.-ին ծնված ենթասպա Ալմասով Իսա Զիյադը, ինչպես նաև զինվորներ՝ Էլվին Ասկերովը, Շարքային Ալի Ռագիմովը, Մուստաֆա Ալիչոշգունովը, Սաֆտար Մամեդովը, Էլնուր Իբրահիմովը, Վուգար Պոլադովը, Էլդար Ահմեդովը:
Հաղորդվում է նաև, որ վիրավոր են ևս 5 ադրբեջանցի զինվոր, որոնց անունները դեռևս ճշտվում են: Սակայն քիչ առաջ հիվանդանոցում մահացել է ևս մեկ ադրբեջանցի զինվոր Հուսեյն Էտիբար Աբդինովը: Բժիշկներին այդպես էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: