Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:

Զոհված հերոս Ազատ Ասոյանը Երևանից էր, 5 օր առաջ դարձել էր 20 տարեկան, աշնանը պետք է զորացրվեր: 

YerevanNews.am-ի անձնակազմը նույնպես միանում է ցավակցություններին և կիսում ՀԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԻ ընտանիքների վիշտը: