Ոստիկանը տեսել է, թե ինչպես է ազատամարտիկ Վարդան Վարդանյանը հարվածում քաղաքացու, որը ներկայացել է որպես ոստիկան: Այս մասին օգոստոսի 1-ին Շանթ Հարությունյանի գործով ընթացող դատավարության ժամանակ հայտարարեց վկա, ոստիկան Արտակ Ավետիսյանը:
Մասնավորապես ոստիկանն ասել է. «Երթն սկսելուց հետո պայթյուններ, գոռգոռոցներ լսեցինք։ Քաղաքացիական հագուստով մեկը բարձր հայտարարեց, որ ինքը ոստիկան է, ու այդ ժամանակ նրան սկսեցին հարվածել, ինքը՝ վայր ընկած, փայտերով ու ոտքերով որ հարվածում էին, էդ ընթացքում գոռում էր՝ ոստիկան եմ։ Երթի մասնակիցներն էլ ասում էին՝ ոստիկան է, խփեք։ Այդ մարդուն հարվածողների մեջ էր զինվորական համազգեստով մի մարդ, որը հետագայում իմացա՝ Վարդան Վարդանյանն է»:
Սակայն Շանթ Հարությունյանը ցանկանալով հարցեր տալ վկային առաջացրեց խառնաշփոթ, իսկ դատավորն հայտարարեց կես ժամ ընդմիջում: Շանթը հեռացավ հետևյալ խոսքերով. «Լսում ես, արա, ինչ եմ ասում, դու մեզ քաշքելուց քեզ լավ տղու տեղ ես դնում, գիտե՞ս՝ սուտ խոսալն ինչ ա»:
Հիշեցնենք նաև, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը 2013թ.-ի նոյեմբերի 5-ին իր համախոհների հետ երթ էր սկսել դեպի նախագահական նստավայր: Ոստիկանները փորձելով կանգնեցնել երթը հանգեցրել էին բախումների, որոնց արդյունքում էլ ձերբակալվել էին Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները: