ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը անդրադառնալով «Կոշ» ՔԿՀ-ի մասին վերջերս հրապարակված տեղեկություններին տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում է.
«Հուլիսի 31-ին հայկական մի շարք զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում այս օրերին համատարած փորլուծության դեպք է գրանցվել, պատճառը՝ ջուրն է և ոչ հիգիենիկ վիճակը:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում հուլիսի 31-ի դրությամբ գրանցվել է միայն մեկ դեպք, և փորկապության խնդիր ունեցող դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
«Կոշ» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ իրավիճակը վերահսկվում է համապատասխան մասնագետների կողմից, համատարած փորլուծության դեպք չի գրանցվել, ուստի և լրատվամիջոցներում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում»: