«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 31.07.2014թ. հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ պաշտպանության նախարարությունը «վերջին շրջանում միջոցառումներ է անցկացրել համալիրում և մինչ օրս չի վճարել այդ միջոցառումների արդյունքում համալիրին հատկացվելիք 60 միլիոն դրամ պարտքը»: Այս հայտարարության կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում պարզաբանում է.
«Նախ՝ նշված 60 միլիոն դրամ գումարը ուռճացված թիվ է, որը կամայականորեն հաշվարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից` ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար:
2. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված/ամրացված/ գույքի/տարածքի/ վարձակալության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.02.2001թ. թիվ 125 որոշմամբ սահմանված կարգը, մեկ օրվա համար վարձավճարը հաշվարկվել է 1.713.508 ՀՀ դրամ:
3. Վարձակալության համար ՀՀ պաշտպանության նախարարությունը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին վճարել է 29.951.561 ՀՀ դրամ` ներառյալ ծախսված և համատեղ հանձնաժողովի կողմից արձանագրված էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի չափաքանակները:
4. Համաձայն 2005թ. սեպտեմբերի 30-ի թիվ 319/1-0 պայմանագրի 5.57 կետի` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն պարտավորվել է ՄՀՀ-ի վերանորոգումից հետո` 10 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարության հայտով ապահովել համապատասխան նշանակության մինչև 5 միջոցառումների, բայց ոչ ավել, քան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը:
Ուստիև գտնում ենք, որ, հակառակ ՄՀՀ ներկայացուցիչների պնդումների, ՀՀ պաշտպանության նախարարությունը ընկերության կրած նյութական որևէ կորուստների համար պատասխանատվություն չի կրում»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					