Օգոստոսի 2-ի գիշերը Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիշիի նկատմամբ դատախազության միջնորդությունը: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այս մասին հաղորդում է newsgeorgia.ru-ն: 

3.5 ժամ է տևել միայն խափանման միջոցը ընտրելու նիստը: Հեռակա կարգով կալանք է ընտրվել նաև Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի և պաշտպանության նախկին նախարար Դավիդ Քեզերաշվիլիի նկատմամբ: Երկուսն էլ գտնվում են Վրաստանի սահմաններից դուրս: 

Հիշեցնենք նաև, որ Սաակաշվիլին մեղադրվում է 2007թ.-ին «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի վրա հարձակման ու բողոքի ցույցը ցրելու մեջ: Իսկ նախկին պաշտպանության նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, բանտարկվածների նկատմամբ անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքի կազմակերպման ու այլ հոդվածներով: 

Սույն գործով ձերբակալված են նաև նախկին վարչապետ Վ. Մերաբիշվիլին ու Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան: