Մի քանի նկատառում այս օրերի լարվածության և դրա մեկնաբանության շուրջ.
1. Խնդրումն եմ չտրվել ադրբեջանական լրատվամիջոցներրի խարդավանքներին: Որևէ մի փաստի մասին առանց ստուգելու որևէ բան մի գրեք:

2. Հայկական կողմը իր կորուստները հստակորեն հայտնում է անուն առ անուն, ավելին մեր հերոսների հուղարկավորությանը մասնակցում են բանակի ղեկավարությունը:

3. Մեր զինվորները անզեն չեն և եթե զինվորներից մեկը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի հետ դա միայն այն պատճառով որ իրավիճակն է դա թելադրել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: