Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը գնահատել է, որպես հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին հայտարարել է նախարարության տեղեկատվության և մամուլի գրասենյակի տնօրեն Մարիա Զախարովան:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ նա կոչ է արել կոնֆլիկտի բոլոր մասնակիցներին հրաժարվել ուժ գործադրելուց և իրավիճակի կարգավորման միջոցներ ձեռնարկել:

«Մենք դիտարկում ենք վերջին օրերի իրադարձությունները որպես կրակի դադարեցման համաձայնության և խնդիրը քաղաքական միջոցներով լուծելու հայտարարության լրջագույն խախտում: Ենթադրում ենք նաև, որ իրավիճակի հետագա շիկացումը անթույլատրելի է»,- հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

Նշենք նաև, որ ռուսական BBC կայքը լուրեր է տարածում հանդես գալով ադրբեջանական տեսանկյունից: Այսինքն, երեկ և այսօր BBC-ում շրջանառվող լուրերի համաձայն հայկական կողմն է կազմակերպում դիվերսիաներ և հարձակումներ դեպի Ադրբեջան: