Րոպեներ առաջ tert.am-ը հայտարարեց իրենց կայքի նկատմամբ հաքերային հարձակման մասին՝ հերքելով լուրերը այն մասին, թե հայկական կողմը վերջին ադրբեջանական դիվերսիոն գործողությունների ժամանակ ունեցել է 20 զոհ և 26 վիրավոր: Սակայն ընդհամենը րոպեներ անց ադրբեջանական կայքերը «ցնծում» էին հայկական նման կորուստների համար:
Մասնավորապես haqqin.az-ը միանգամից արձագանքեց այս ապատեղեկատվությանը՝ իրենց կայքում տեղադրելով 20 զոհի և 26 վիրավորների մասին տեղեկատվությունը: Հոդվածը ուղեկցվում էր նաև հետևյալ «screenshot»-երով.
Սակայն ադրբեջանցիների «խաղն» ու «ցնծությունը» շատ կարճ տևեց. tert.am-ի հայտարարությունից հետո հերքվեց նաև ադրբեջանական մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը: