ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի սահմաններում տիրող լարված իրավիճակին:

Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը Ադրբեջանին հորդորել է թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի:

«Մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ փողը մարդու խելքից առաջ է ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր», նշեց ՀՀ վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ ինքն այսօր Շենգավիթում ներկա է գտնվել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորի հուղարկավորությանը:

«Ես երբեք նման վեհ և հայրենասեր մայր չէի տեսել, ով ողբալու փոխարեն փառաբանում էր որդու սխրանքը և նշում, որ ինքն իրեն հանգիստ ու հպարտ է զգում, որ իր որդին կյանքի գնով փրկել է հայրենքը»: