Այսօր առավոտից Քաշաթաղի վարչակազմի շենքը սովորականից մարդաշատ է եղել: Բորձորցիները եկել են կամավորական հիմունքներով մեկնելու ճակատային գիծ:

Ինչպես տեղեկացնում է karabakh-life.am-ը նրանք ամբողջ գիշեր սպասել են այգաբացին, որ հավաքվեն ու մեկնեն սահման: Առաջին հարյուրյակն գլխավորությամբ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի, արդեն մեկնել է: Մեկնելուց առաջ կամավորները ստացել են զինվորական հագուստ, սնունդ:

«Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահության, այլ նաև ակտիվ ռազմական գործողությունների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենա, որովհետև գիտի , թե գործը ում հետ է» - կայքին ասել են կամավորները:

«Երևի թե, ավելորդ չի նշել, որ Բերձորում կամավորները նույնիսկ խղճում են թշնամուն, որ ստիպված է լինելու նորից հաշտվել տարածքային նոր կորուստների հետ: Այս թեմայով նույնիսկ կատակում են: Նրանից մեկը նույնիսկ սաստեց ընկերներին. «Հիմիկվանից ասում եմ, Կիրովաբադի օդանավակայանը իմնա, մեկդ ինձնից առաջ չընկնի»:

Նշենք, որ վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի կոչին՝ սահմանապահներին օգնության հասնելու վերաբերյալ, արձագանքնել են բոլորը: Այսօր վարչակազմի աշխատակիցները ստիպված են եղել հավաքագրել միայն հարյուր կամավորի, մնացածը պատրաստակամ սպասում են իրենց հերթին, նշում է կայքը: