Ուկրաինայի իշխանությունները առաջիկայում պատրաստվում են 500 ռուս մշակութային գործիչների համար արգելել մուտքը Ղրիմից Ուկրաինա, որոնք այնտեղ աջակցել են պատերազմի բռնակցմանը, այս մասին հաղորդում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական՝ Անտոն Գերաշենկոն:

«Մենք հիմա արդեն պատրաստում ենք մեր կողմից այն մարդկանց ցուցակը, ում համար արգելված է մուտքը Ուկրաինա, մոտ 500 ռուսական գործիչներ, ովքեր աջակցել են Ղրիմի բռնակցումը, Ուկրաինայի բաժանումը: Եվ ես ճիշտ եմ համարում թույլ չտալ նրանց գումար վաստակել Ուկրաինայում՝ համերգների և զանազան ելույթների ժամանակ: Ավելի լավ է թող ելույթ ունենան Ղրիմում՝ դատարկ լողափերին, գրել է Գերաշենկոն իր ֆեյսբուքյան էջում»:

Այս արգելքի պատճառն է դարձել ծեծկռտուքը որը տեղի է ունեցել մինչև ուկրաինայի երգչուհի Անի Լորակի համերգային ելութը: Շուրջ 70 ներկայացուցիչներ մեղադրել են Լորակին դեպի Ռուսաստան ուղղվածության մեջ: