Ժամանակն է սկսել բանակցությունները, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության ձեռքբերմանը: Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը APA գործակալությանը տրված հարցազրույցում:
Դիվանագետը մասնավորապես ասել է. «Եթե կողմերը իրականում ցանկանում են լուծել խնդիրը, նրանք պետք է ընդունեն համանախագահների հետ կառուցողական բանակցային գործընթացներ սկսելու Շվեյցարիայի առաջարկությունը»:
Ուորլիքը ընդգծել է շփման գծում զոհերի առկայության հարցի շուրջ իր անհանգստությունը: «Այդ միջադեպերը հարված են հասցնում հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին և ես կոչ եմ անում կողմերին բոլոր քայլերը ձեռնարկել հրադադարի ռեժիմին հետևելու համար»,-ավելացրել է նա: