Մոսկվայի Տրոիցկի դատարանը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին մեղավոր ճանաչեց Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի գործով, որը և դարձավ 18 մարդու մահվան պատճառ: Գործով բոլոր նյութերը վերլուծելուց հետ դատավորը կսահմանի նաև պատիժը:
Դատավճռում նշվում է, որ ամբողջովին ապացուցվում է մեղադրյալի մեղքը երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցի շահագործման խախտման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրաչյա Հարությունյանին կտրվի նաև վերջիս խոսքի իրավունք: Օգտագործելով այս իրավունքը Հրաչյա Հարությունյանը ևս մեկ անգամ ասաց, որ խորապես զղջում է պատահածի համար և ցավակցում այս ողբերգական իրադարձության հետ կապված մարդկանց:
Դմիտրի Սուխորովը ավելի վաղ միջնորդել էր Հարությունյանին դատապարտելու 7 տարի ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում:
Նշենք նաև, որ զոհվածների հարազատները ՀՀ քաղաքացուց պահանջել են նաև 16 մլն ռուբլի փոխհատուցում: