«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայ–ադրբեջանական և ղարաբաղա–ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությունը մեծ արձագանք է գտել Արցախյան ազատամարտի մասնակիցների մոտ։ Նախորդ շաբաթ Մարտակերտի և Հադրութի ազատամարտիկներն են մեկնել առաջին գիծ՝ զինվորների հետ մարտական հերթապահության համար։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմել է Պաշտպանության նախարարություն, որպեսզի թույլտվություն ստանա՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր մեկնելու և զինվորներին քաջալերելու։

Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս օրերին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նման հարցով դիմել են մի շարք այլ ազատամարտիկներ ու հրամանատարներ ևս, անգամ նրանք, ովքեր քաղաքական վերջին իրադարձությունների պատճառով սառեցրել էին իրենց հարաբերություններն իշխանությունների հետ»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: