Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթիի այցը Հայաստան կարող է նպաստել Հայ-Գերմանական հարաբերությունների հետագա զարգացումներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀայաստանԳերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը: Գնահատելով պատվիրակության այցը Հայաստան, Դավթյանը նշեց. «Գերմանիայի դիրքորոշումը ԵՄ երկրների համար մեծ նշանակություն ունի: Փոխադարձ բարեկամությունը մեծ նշանակություն ունի նաև խորհրդարանական համագործակցության տեսանկյունից»:
Գերմանիայի պատվիրակությունն այցի ժամանակ այցելել է նաև բազմաթիվ մշակությաին կառույցներ: «Պատվիրակությունը բացի քաղաքական խնդիրներից հետաքրքրում է նաև հայկական մշակույթը: Երկու օրվա ընթացքում պատվիրակությունը կարողացավ ամբողջական պատկերացում կազմել մշակույթի և քաղաքական անցուդարձի մասին, ինչը կօգնի որ հետագայում Գերմանիան ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերի Հայաստանի հանդեպ»,հավելեց Դավթյանը:
Այցի ընթացքում երկու երկրների խորհրդարանական խմբերի ներկայացուցիչները ձեռք են բերել պայմանավորվածություն երկկողմանի այցերի վերաբերյալ: Ըստ ՀայաստանԳերմանիա բարեկամական խմբի ղեկավարի՝ այս այցելությունները կնպաստեն գերմանական հասարակության շրջանում, որի 4 միլիոնից ավելին թուրքեր են, ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումները և մոտցումները քաղաքական խնդիրների շուրջ: