Արցախի վարչապետ Արա Հարությունյանը երեկ այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ, որտեղ այս օրերին զինծառայողների հետ ուս-ուսի հանրապետության պետական սահմանն ու երկրի անդորրն են հսկում կամավորներից ու արցախյան ազատամարտի վետերաններից կազմված խմբերը:

Դիրքապահների մոտ մարտական ոգին ավելի քան բարձր է, իսկ դիրքերում տիրողը միասնականության ուժն է: