«Հրապարակ» թերթը գրում է.
«Հուլիսի 13-ին Նոր Նորքի մանկապարտեզի բանկում ծեծի ենթարկված և մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի ընտանիքի անդամները պատմել են, որ իրենց նկատմամբ սադրիչ գործողություններ են հրահրվում։
Վարդանի քույրը՝ համատիրության ղեկավար տիկին Մարիետան պատմել է, որ օրեր առաջ եղբոր դաժանաբար ծեծի ենթարկած Գևորգ Սարգսյանի քույրը եկել է համատիրություն և ասել, որ հաշվեհարդար է տեսնելու այն բանի համար, որ իր եղբայրը ձերբակալված է։ Հոխորտացել է, ահաբեկել թե, տիկին Մարիետային եմ ուզում տեսնեմ՝ «սենց անեմ, նենց անեմ»:
«Բայց քանի որ աղջիկը հոգեկան հիվանդ է, բնականաբար, կարծում եմ, որ նրան ուղարկել են պրովոկացիայի, մենք դեռ համբերում ենք»,– թերթին ասել է տիկին Մարիետան։ Նա նաև տպավորություն ունի, որ հարուցված քրեական գործն այլ ուղիով են ուզում շեղել. «Հիմա էլ ներկայացնում են, թե Վարդանը ծեծել է Գևորգին, վրան ճանկռվծքներ կան, ուզում են երևի ինքնապաշտպանություն ներկայացնել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:


