«Ժամանակ» թերթը գրում է.

«Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով հայ–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում աճող լարվածությանն ու դրա հնարավոր հետևանքներին, թերթի հետ զրույցում ասել է, որ մեծանում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման վտանգը։

«Լարվածությունը վտանգավոր է այն, առումով, որ այն տեղի է ունենում հետխորհրդային տարածքի վերաձևավորման ընթացքում Արևմուտքի և Ռուսաստանի միջև բավականին խորը դիմակայության շրջանում։ Իսկ այդ դիմակայությունը և մոտեցումների տարբերությունը վերաբերում են ոչ միայն առանձին վերցրած մի երկրի, այլև՝ ողջ հետխորհրդային տարածաշրջանին ... Բացակայում է ամբողջական երկխոսությունը, ուստի հայ-ադրբեջանական հակամարտության գոտում բռնության լարումը դառնում է միջնորդների կառուցողականության և արդյունավետության փորձություն»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: