Առնվազն 589 մարդ է զոհվել երկրաշարժից, այս մասին ասվում է Չինաստանի քաղաքացիական վարչության նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Վիրավորվել է ավելի քան 2400 մարդ, իսկ ինը հոգի համարվում են անհայտ կորած:

Իշխանությունները կոչ են արել կամավորներին չմոտենալ երկրաշարժից վնասված տարածքներին, քանի որ նրանք խցանումներ են ստեղծում և դժվարացնում են արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքը:

Չինական միջազգային կոմիտեի մասնաճյուղի Կարմիր խաչի ներկայացուցիչները, հաղորդել են BBC--ին, որ երկրաշարժից ավելի տուժած տարածքներին կհասցնեն վրաններ, ծածկոցներ և առաջին օգնության փաթեթներ:

6,5 բալ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել լեռնային տարածքներում, որը ոչնչացրել է հազարավոր տներ, բերելով սողանքների առաջացման: