«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, անդրադառնալով սահմանում հակառակորդ կողմի դիվերսիոն հարձակումների և պատերազմը վերսկսելու վտանգի մասին, ասաց, որ իր որդին նույնպես պատրաստ է սահման գնալ.
«Նման բաներից խուսափել չի կարելի։ Հավատացե՛ք, Աստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես կարող»։

Հարցին, թե ինչպես է իր որդին սահման պահելու, եթե մեր երկրի համար դժվար օրերին անսթափ վիճակում ավտոմեքենա է վարել քաղաքի մայթերով և ՃՈ աշխատակիցների կողմից տուգանվել 150 000 դրամով, նախկին մարզպետը պատասխանել է.

«Դե հիմա ջահել տղա է։ Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ։ Այդ իրավունքն իրեն տրված չէ, որ քաղաքում արագություն գերազանցի։ Ես իմ պատիժը տվել եմ։ Այդ մեքենան չկա։ Դա էլ պատժի մի ձև է»: 

Ավելի մանրամանս կարդացեք թերթի այսօրվա համարում: