Մինչև Սոչիի հանդիպում հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել, բայց հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է ինձ համար: Այս մասին այսօր օգոստոսի 6-ին հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը այնուհետև անդրադարձավ ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերի մարտունակության մասին: Մասնավարոապես նա նշեց. «Դրա համար ՀՀ զինուժը այս ժամանակահատվածում, նաև հանդիպումից հետո մշտապես պիտի լինեն իրենց դիրքերում, մանավանդ ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է օրըստօրե բարձրացնեն իրենց մարտունակությունը, նրանց գործողությունները ցույց են տալիս, որ ավելի քան պատրաստ են ցանկացած գործողության արձագանքելու: Մեր հարևանները ԼՂՀ-ում առավել քան պատրաստ են գործողությունների ցանկացած զարգացման»:
ՀՀ Պաշտպանության նախարարը կարծում է, որ այսպիսի լարված իրավիճակի հիմնական պատճառը Ադրբեջանի ղեկավարության վարած քաղաքականությունն է: Ադրբեջանը սովորաբար քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո լարված իրավիճակ է ստեղծում փորձել և ազդեցություն գործել միջազգային հանրության և մեր հանրության վրա և բարձրացնել իրենց ստորաբաժանումների մարտական ոգին: