«Մենք ամեն ինչ անելու ենք, որ լինի իշխանափոխություն: Ես չեմ քննադատում Րաֆֆի Հովհաննիսյանին: Այսօր միայն Րաֆֆիի խնդիրը չէ, այլ ավելի լրջագույն խնդիր է ուսանողությունը, ովքեր դուրս են եկել դասադուլի,սա մեզ համար պարծանք է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Խոսելով Ր. Հովհաննիսյանի հացադուլի մասին ՀԱԿ անդամն ասաց. «Ես ողջունում եմ Րաֆֆի այս քայլը, ի տարբերություն նախորդ հացադուլի, այս անգամ գիտենք, թե ինչու է անում, բայց ես դեռ մի քանի հարցեր ունեմ պարզելու Ր. Հովհաննիսյանի հետ, դրանից հետո միայն կհամագործակցեմ նրա հետ: Րաֆֆին այսօր ասում է, որ իր կյանքը տվել է ժողովրդին: Ես գիտեի, որ Ր. Հովհաննիսյանը 2-րդ տեղում է լինելու»,-ասաց Եղազարյանը և ավելացրեց, որ ոչ մի թեկնածու չգիտի որքան ձայն է հավաքել իրականում նախագահական ընտրություններում, նույնիսկ ինքը` գործող նախագահը:
«Ինձ համար կարևոր է, որ ժողովուրդը կենտրոնացել է Րաֆֆիի կողմը: Իր կերպարն ավելի բարեկիրթ է: Իսկ որոշ ուժեր սպասում են փոփոխության, որպեսզի քայլեր անեն: Րաֆֆիին հաջողվեց իր ետևից տանել ընդդիմությանը: Ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել իր ետևից տանել այդ դժգոհ մասսային, միայն ՀԱԿ-ը կարողացավ, բայց անմիջապես եղավ հիասթափություն: Իսկ հացադուլը չեմ համարում կարևոր գործիք,նա կարող է սկզբունքորեն մոտենալ այս հարցին, կցանկանայի, որպեսզի ձևավորվեր առողջ ընդդիմություն»,-ասաց ՀՀԿ անդամ Գառնիկ Ալեքսանյանը:
Սերժ Սարգսյանը չգիտի, թե քանի տոկոս ձայն է հավաքել ընտրություններում. Եղիազարյան
