Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վիրավորական հայտարարություն է արել հայերի հասցեին՝ թուրքական «Star TV» և «NTV» հեռուստաընկերությունների համատեղ եթերում, որը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ուղիղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաև ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին:

«Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: