Ադրբեջանցի «Ֆեյսբուքի» ակտիվիստ Կյամրան Իսմաիլզադեին դատապարտել են 10 օր ազատազրկման նրա համար, որ նա ֆեյսբուքի միջոցով կոչ էր անում կազմակերպել բողոքի ակցիաներ ղարաբաղյան հակամարտության գոտում՝ վերջերս հայ և ադրբեջանցի զինծառայողների մահերը դադարեցնելու նպատակով: 

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ ակտիվիստի հարազատները պնդում են, որ նախքան ձերբակալությունը ոստիկանները պահանջում էին ջնջել իր «կոչերը» սոցիալական ցանցերից: