«Հայաստանից ապատեղեկատվություն Ադրբեջան չի գնում: Գնում է ճիշտ տեղեկատվություն» ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ: Ինչպես նաև ավելացրեց. «Ադրբեջանի պետական պրոպագանդիստական մեխանիզմը ամբողջությամբ ստի և ապատեղեկատվության վրա է հիմնված:
Ադրբեջանում տարածելով, թե Հայաստանում հուսալքված վիճակ է, հայերը թույլ են ու սոված, ադրբեջանցիները չէին պատկերացնում, որ առաջին իսկ հարձակման ժամանակ այսպիսի դիմադրության կենթարկվեն»:
Տ. Քոչարյանը հայտարարեց, որ հայ սեգմենտը ստանում և տալիս է ճիշտ ինֆորմացիա: Նշեց պատճառները, ըստ որոնց պետք չի ապատեղեկատվություն տարածել՝ նախ մեր ճիշտ տեղեկատվությունը ավելի մեծ ազդեցություն է թողնում ադրբեջանցիների վրա: Արտասահմանյան լրատվամիջոցներն ավելի վստահում են հայկական տեղեկատվությանը, որը տվյալ դեպքում ավելի ձեռնտու է մեզ:
Հայաստանը շատ փոքր երկիր է և յուրաքանչյուր զոհի մասին տեղեկության թաքցնել հնարավոր չէ: Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե տասնյակ զոհեր է եղել Հայաստանում, չապացուցվեց, որը անվստահություն առաջ բերեց արտասահմանյան լրատվամիջոցների մոտ: