Մեծ Բրիտանիայի «ScotlandsDNA» կազմակերպության գիտնականները, եկել են այն եզրակացության, որ առաջիկա 100 տարիների ընթացքում, մարդիկ կարմիր մազերով այլևս չեն ծնվի, այս մասին պատմում է «The Irish Post»-ը:
Վառ կարմիր մազերով մարդկանց գենի հայտնվելը բնորոշ է հիմնականում իռլանդացիներին և շոտլանդացիներին, ամենայն հավանականությամբ, այդ արդյունքը կապված է մառախլապատ եղանակի հետ, որը բնորոշ է հենց այդ շրջաններին:
Առանց արևի լույսի մարդիկ չեն ստանա բավարար վիտամին D: Սակայն համաշխարհային կլիման փոխում է նաև հենց այդ տարածաշրջանի եղանակը՝ միջին ջերմաստիճանը աճում է, արևը դառնում է ավելի մեծ, հետևաբար այդ ամենը աստիճանաբար ազդեցություն կունենա գենետիկայի վրա:
Կարմիր մազերը, գունատ մաշկը և կապույտ աչքերը հարմարեցված չեն վառ արևի լույսին, այդ պատճառով էլ այդ գենը կարող է վերանալ: Ներկայումս ամբողջ աշխարհում կարմրահեր մարդիկ կազմում են բնակչության 2%-ը; Չնայած Իռլանդիայում և շոտլանդիայում կազմում են համապատասխանաբար 10% և 13%: Եվ գրեթե կեսը այդ գենի կրողներն են:
Մուգ մաշկը և մազերը պաշտպանում են մաշկը քաղցկեղային հիվանդությունից, իսկ գունատ մաշկը, կարմիր և շագանակագույն մազերը ընդհակառակը հեռու հասարակածում արևի պակաս ունեն, ինչպես և Եվրոպայում: