Հորինվել է պաղպաղակ, որը հալման ընթացքում փոխում է գույնը:

37-ամյա իսպանացի ֆիզիկոս Մանուել Լինարեսը, դարձավ խոհարար, ստեղծելով առաջին քամելեոն պաղպաղակը, որը փոխում է գույնը՝ կախված ջերմաստիճանից՝ սկզբում կապույտ է, աստիճանաբար դառնում է մանուշակագույն: Այս մասին գրում է բրիտանական «Mirror» թերթը:

Այդ անսովոր դեսերտի գաղափարը Մանուել Լինարեսի մոտ հայտնվել է պաղպաղակ պատրաստելու դասընթացի ժամանակ: Թեև ղեկավարը ոչ մի կարևորություն չի տվել այդ ամենին, այնուամենայնիվ, պաղպաղակը պատրաստվում է և շատ լավ է ստացվում:

Պաղպաղակի համը ստեղծողը բնութագրում է որպես «тутти-фрутти»: Հնարավոր է նշումներով տարբերել պաղպաղակը՝ ելակ, կակաո, նուշ, բանան, պիստակ, վանիլին և կարամել: Ստեղծողը պատրաստման եղանակը շարունակում է պահել գաղտնի, սակայն պնդում է, որ դեսերտը բաղկացած է բացառապես բնական բաղադրիչներից:

Ոչ սովորական պաղպաղակը արդեն դուրս է եկել վաճառքի ևարդեն մեծ հաջողություն ունի : Թեև դա միայն վաճառվում է Մանուել Լինարեսի սրճարանում՝ Կալելլա դե Մար քաղաքում՝ Բարսելոնայում, բայց հնարավոր է, որ շատ շուտով այն մատչելի դառնա նաև այլ երկրներում: