«Ես նոկաուտի տակ ընկա նորից, երբ լսեցի հացադուլի մասին, ես չեմ ուզում, որ որևէ մեկը նաև ինձ համար իրեն վտանգի տակ դնի… », ասաց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Պատասխանելով վերջինիս` Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Մենք ոչ թե չենք գնահատում նրա այդ քայլը, այլ կարծում ենք, որ հացադուլ անելը նրա իրավունքն է» , չբացառելով, որ գուցե, երբ նախագահը նորից ստանձնի իր լիազորությունները, միգուցե արդեն մտածի որոշակի թիմային փոփոխությունների մասին, և ստացվի «իշխանություն-ժառանգություն» համաձայնություն, թեկուզև ոչ Ազատության հրապարակում: Սուքիաս Ավետիսյանն ավելացրեց, որ իշխանությունները գնահատում են այն քայլը, որ Հովհաննիսյանը «չի ուզում, որ որևէ մեկի մազը ծռվի»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ր. Հովհաննիսյանը մերժել էր հանդիպել նախագահի հետ:
Իսկ ինչ վերաբերում է նրան` կմիավորի՞ արդյոք հացադուլը հայաստանյան ընդիմադիր դաշտի ներկայացուցիչներին, Անահիտ Բախշյանը չի հավատում, նույնիսկ անկեղծանալով, որ որոշ մարդկանց չի ցանկանում տեսնել այդ միավորման մեջ: Պատգամավորը թիմային փոփոխություններին նույնպես չի հավատում, որպես օրինակ բերելով «Հանրապետականի» այն խոստումը, որ ԵԺԿ-ին անդամակցելուց հետո պետք է խորհրդարանում միայն քաղաքական գործիչներ լինեին: Դրանք ընդամենը փուչիկներ են, եզրափակեց «Ժառանգության» պատգամավորը: