Կապանցի երիտասարդները օգոստոսի 5-ին, ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհված հայ զինծառայողների, կազմակերպել են մոմավառության արարողություն: Հավաքված երիտասարդները մեկ րոպե լռությամբ հարգել են հայ հերոսների անմար հիշատակը: 

Հավաքվածների ձեռքերին հայ հերոսների լուսանկարներն էին: Մեկ անգամ ևս հիշենք մեր ազգի հպարտություն հանդիսացող հերոսներին. Ազատ Ասոյան, Արարատ Խանոյան, Սարգիս Մովսիսյան, Զորիկ Գեւորգյան և Արամ Գրիգորյան:

Տեսանյութը՝ news.am-ի: