Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում սկսվել են Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցությունները, այս մասին հայտնում է «BBC»-ին: Կողմերի միջև բանակցությունները առաջինն են հուլիսին սկսված հակամարտությունից հետո, որը խլել է մոտ 1900 մարդու կյանք: Բանակցություններին որպես միջոնորդ է հանդես եկել Եգիպոսը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կողմերին կոչ է արել օգտվել հրադադարից և առաջընթաց գրանցել բանակցություններում:
Քերին BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ իրավիճակը կարող է «մարդկանց մտքերը կենտրոնացնել» երկու պետություն ունենալու բանակցությունների վրա:
Հիշեցնենք նաև, որ հուլիսի 8-ից, երբ Իսրայելը սկսեց «Պաշտպանության սահման» ռազմական գործողությունը, Գազայի հատվածում զոհվել է մոտ 1800 պաղեստինցի, մեծամասամբ քաղաքացիներ: Իսրայելական կողմն ունեցել է 66 զոհ: Օգոստոսի 5-ին Եգիպտոսի միջնորդությամբ Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև 72-ժամյա հումանիտար հրադադար է հաստատվել: