«Լավագույն երգչուհին, Շուշան Պետրոսյանը, այսօր Ազգային ժողովում հայտարարություն է անում, որ նախագահ Սերժ Սարգսյանը 5 տարի փորձում է աշխատել: Սա ասում է ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչը»,-ասաց լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը մեջբերելով պատգամավոր Շուշան Պետրոսյանի խոսքերը.«Մենք պետք է մեր հայացքը ուղղենք միջնադար, դեպի Կոմիտաս: Բայց եկեք, ձեր միջոցով նրան բացատրենք, որ Կոմիտասը ընդհանրապես կապ չունի միջնադարի հետ»,-բարկացած ասաց ՀԱԿ անդամը:
«Եվ եթե այս 5 տարիների ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը պարզապես փորձել է աշխատել, ղեկավարել երկիրը, ապա ինչու՞ ենք մենք այսօր նորից ընտրում նրան, ես դա չեմ հասկանում»,-զայրացած նշեց Գուրգեն Եղիազարյանը: