«Հրապարակ» թերթը գրում է.

«Առավոտ 6:30 աչքերս բացում եմ, ու առաջին անելիքս լինում է մամայիս ձայն տալը, որ մամայիս ձայնը լսում եմ, հասկանում եմ, որ ամեն ինչ նորմալ է, ինձ արդեն երջանիկ եմ զգում»,-ասոմ է Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարինե Մադաթյանը։ Կարինեն պատմում է, որ գյուղում կրակոցները հաճախակի են՝ մի քանի ժամը մեկ, ինչպես անընդհատ՝ պատերազմից հետո։ Երեկ նա գյուղի մեյդան էր գնացել, որտեղ մարդիկ «դուռակի» են խաղում, շուլուխ անում ու քաշած օղի խմում։ «Հակառակորդն անհանգիստ է, բայց ոչ մի արտառոց վարք չի դրսևորում, մի կրակոց արձակում են, պատասխանը ստանում ու լռում»,-ասում է Կարինեն։

Նրա խոսքով, գյուղում գիշերն է առավել արտասովոր, մարդիկ շրջում են պատերի կողքով, մուգ հագուստով, լուսավորություն չկա։ Երևանում գտնվող ընկերներին Կարինեն խորհուրդ է տալիս չկոտրվել և չբռնել արտագաղթի ճանապարհը, այլ շարունակել ապրել Հայաստանում ու պայքարել մեր հողերի համար։ «Կարող եմ ասել՝ արտասովոր ոչինչ չկա, սահմանը վերահսկելի է, գյուղը պաշտպանված է ու միաժամանակ պատրաստ»։ Գյուղացիներն արդեն սովորել են կրակոցներով ուղեկցվող կյանքին, այլ կյանք չեն էլ պատկերացնում: Իրենց հանդերում ու խոտհարքներում էլ աշխատում են գիշերները` քնելու փոխարեն, այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը հանգիստ քնած է ու Չինարիի կրակոցների ձայնը չի լսում:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: