Սերժ Սարգսյանը  երեկ Րաֆֆի Հովհաննիսյանին  առաջարկել է հանդիպել: Այս տեղեկությունը  YerevanNews.am­ի հետ զրույցում հաստատեց   «Ժառանգություն» կուսակցության  մամուլի  խոսնակ  Հովսեփ Խուրշուդյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը չի մերժել, պատրաստակամություն է հայտնել հանդիպելու, սակայն Ազատության հրապարակում, քանի որ ինքը գտնվում է այնտեղ՝  հացադուլի մեջ»,­ասաց Հովսեփ Խուրշուդյանն ու հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի հետ կապված  Սերժ Սարգսյանի աշխատակազմից որևէ արձագանք դեռ չեն ստացել:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր երեկվա հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարել է, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին երդվելու  է  իր դիակի վրայով և մինչ երդման արարողությունը նա հացադուլ է հայտարարում։