2014թ.-ի ընթացքում ադրբեջանական բանակը կորցրել է 68 զինծառայող: Այս մասին հաղորդում է «Դոկտրինա» ադրբեջանական հետազոտությունների կենտրոնը: Հետազոտության արդյունքում հայտնի է դառնում, որ վիրավորվել են 108 ադրբեջանցի զինվոր:

Զոհերից 27-ը մարտական կորուստներ են, որից 24-ը զոհվել են հայկական կողմից արձակված կրակոցներից, իսկ 3-ը՝ ականների վրա պայթելու հետևանքով: Մնացած 41-ը՝ ոչ մարտական կորուստներ են:

Ոչ մարտական կորուստներն ունեն հետևյալ պատկերը. 10 զինծառայող զոհվել է ավտովթարների, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, 1-ը՝ չպարզված հանգամանքներում, 8-ը մահացել են հիվանդություններից, 2-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով, 14-ն ինքնասպանություն են գործել: