Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Անուշ Սեդրակյանը հատարարեց. «Մեր դիվանագիտական պարտությունները և բանակի հաղթանակները համարժեք չեն, որովհետև աշխարհը չի շարժվում ռազմական կոնֆլիկտների ճանապարհով, այլ՝ դիվանագիտական բանակցությունների»:

Ա. Սեդրակայանը նաև դրական արձագանքեց հայրենասիրության ոգու բարձրանալը հայ երիտասարդության մոտ. «Մենք տեսնում ենք, որ մեր երտասարդությունը ուրիշ կերպով է դառնում հայրենասեր՝ հասկանալով բոլոր թերությունները, արատները, թե ինչ է կատարվում Հայաստանում, նշված արտագաղթի խնդիրն էլ վրադիր, ձևավորվում է քաղաքացու պատասխանատվությունը ոչ միայն սեփական, այլև արտաքին անվտանգության համար»:

Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ այս երևույթն ունի երկարատև բնույթ. «Մենք պետություն ստեղծել ենք ո՛չ զոհվելու, ո՛չ էլ զոհելու համար, այլ հանգիստ ապրելու համար»: