Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարից առաջ ավարտել է եզրափակիչ և երկարատև ուսումնամարզական հավաքը Հայաստանում, որն անցկացրել է Ջերմուկում և Ծաղկաձորում: Նա արդեն իր թիմի հետ մեկնել է Լոնդոն, հաղորդում է armchess.am-ը:

Ավելի վաղ հայ շախմատիստն ասել էր, որ հավաքը շատ լավ է անցել և նա բավականաչափ մարզվել է: Նա հույս ուներ, որ կկարողանա լավ խաղ ցուցադրել և հաղթող դառնալ:

Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է մարտի 14-ից մինչև ապրիլի 1-ը: Մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: