«Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությանը անհրաժեշտ են գովազդային մենեջերներ: Գովազդային մենեջերն իր աշխատանքի ընթացքում պետք է բանակցի տարբեր ոլորտների կազմակերպությունների հետ` պոտենցիալ գովազդատուների ներգրավման նպատակով:
Աշխատանքի պարտականություններն են.
- Ընկերությունը և ընկերության պրոյեկտների պատշաճ ներկայացում պոտենցիալ գովազդատուներին:
- Հաճախորդների ներգրավում. կապերի հաստատում, հարաբերությունների վարում` այցելություններ, խորհրդատվական աշխատանք, բանակցություններ:
- Նամակագրության վարում:
- Հաճախորդների ընթացիկ պահանջմունքների և պոտենցիալ հնարավորությունների անընդհատ ուսումնասիրություն:
- Պայմանագրերի կնքման գործընթացի ժամկետի և որակի հսկողություն և պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն կրթություն
- Ցանկալի է աշխատանքային փորձ գովազդաի բնագավառում
- Համակարգչային գրագիտություն
- Հաճախորդների հետ աշխատելու ունակություն
- Վաճառքների և բանակցելու հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Ճկունություն, վճռականություն, համառություն
- Դինամիկ, կազմակերպված, աշխույժ, նպատակասլաց, հետևողական, շփվող, կազմակերպչական և արագ կողմնորոշվելու ունակությունների առկայություն :
Մենք գնահատում ենք ստեղծագործ, ոչ ստանդարտ մտածողությամբ, տաղանդավոր մարդկանց: Եթե գտնում եք, որ համապատասխանում եք վերոնշյալ հատկանիշներին, ապա ուղարկեք ձեր CV-ն [email protected] հասցեին: "Մոշն Թայմ"-ն (Motion Time) անպայման կարձագանքի ձեզ: Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 24-ը: