Հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածում օգոստոսի 6-ի գիշերը միջադեպ է արձանագրվել. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկը, ձեռքերը վեր բարձրացրած, մոտեցել է հայկական դիրքերին։

Times.am հայկական լրատվակայքը փոխանցում է, որ մեր դիրքապահները նկատել են նրան և վստահեցրել, որ կարող է հանձնվել։ Սակայն ադրբեջանական դիրքերից ևս նկատել էին իրենց հանձնվող զինակցին և փորձել են հետ կանչել նրան։ Վերջինս մի պահ վարանել է, այնուհետև քայլել դեպի հայկական դիրքերը, բայց այդ պահին իր ծառայակիցները կրակել ու սպանել են հանձնվող զինծառայողին։